ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
ՌԴ-ն ստիպված է կտրուկ գործողությունների գնալ՝ նոր ճակատ բացելով Հարավային Կովկասում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։
Խալաթյանի համոզմամբ, ԱՄՆ-ը պատրաստ է Արցախը Ադրբեջանին փոխանցելու գնով ռուսներին դուրս մղել այստեղից, սա է նրանց հիմնական նպատակը տարածաշրջանում։
Փորձագետի կարծիքով, շատ դժվար է ասել, արդյոք Հայաստանը կկարողանա՞ պահպանել իր տարածքային ամբողջականությունն ու Արցախի հայկականությունը, քանի որ որևէ հստակ քայլ չի արվում։ Ըստ նրա՝ ռուսական կողմը կարող է և դեմ չլինել իրադարձությունների համանման զարգացմանը՝ ընտրելով խնդրի կարգավորման հեշտ տարբերակը և մեկնաբանելով որպես հայկական կողմի ընտրությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ