Արևմուտքին մեկ է Արցախի հարցը, թե Ալիևն ու Փաշինյանը ինչ կպայմանավորվեն, միայն թե ռուսները գնան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

Արևմուտքին մեկ է Արցախի հարցը, թե Ալիևն ու Փաշինյանը ինչ կպայմանավորվեն, միայն թե ռուսները գնան։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանի համոզմամբ, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը անոնսում էր Երրորդ Հանրապետության կորուստը` հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի շուրթերով նախապատրաստելով պատերազմի։

Ըստ նրա՝ իրավիճակը շատ նման է 2020 թ-ի իրավիճակին, նա նորից պատրաստվում է մեզ ընտրության առաջ դնել, տա՞լ միջանցքը, թե գնալ պատերազմի։ Զոհրաբյանի պնդմամբ, միջանցքը կնշանակի մեր պետականության կորուստը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ