ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News
Մոսկվան ակտիվորեն աջակցում է Երևանին և Բաքվին խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում։ Նշվածը եռակողմ համաձայնությունների տարրերից մեկն է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։
Մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք Պետդեպարտամենտը Ռուսաստանին ակնարկել է «կողմերի միջև խաղաղությունը մնում է հասանելի՝ չնայած այլ երկրների մեկնաբանություններին» արտահայտությամբ, Զայցևն ասել է՝ «Հարցի լուծման ճանապարհին անհրաժեշտ են որակյալ պայմանավորվածություններ, գործընթաց պարտադրելու կարիք չկա։»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ