ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին․
Մեծարգո պարոն Իշխանյան,
Ողջունում ենք Արցախի և ողջ հայ ժողովրդի համար այս ճակատագրական հանգրվանում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը՝ Ձեզ Ազգային ժողովի նախագահ ընտրելու առթիվ:
Արժևորելով Ձեր անցած մարտական ուղին, Արցախի անկախությանն ու պետականությանը անմնացորդ նվիրումը՝ մեր զորակցությունն ու անվերապահ աջակցությունն ենք հայտնում Ձեզ և Արցախի ժողովրդին:
Համոզված ենք, որ Ձեր ընտրությունը նոր լիցք կհաղորդի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնման գործին և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարին:
--00—ՍՊ