Արցախի ԱԺ նախագահը եւս միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

dd

Հուլիսի 17-ին՝ ժամը 23:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների և հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ շտապ խորհրդակցություն է հրավիրել:

Խորհրդարանի ղեկավարը հայտնել է, որ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին:

ԱԺ նախագահը նշել է, որ նստացույցը պայքարի ծայրահեղ միջոցներից է, բայց ոչ ամենածայրահեղը: «Արցախի ամբողջական պաշարումը օրեցօր հանգեցնում է վատթարագույն ծայրահեղության, ինչն անդառնալի հետևանքների պատճառ կդառնա»,- ասել է Արթուր Թովմասյանը:

--00—ՍՊ