Ռուսաստանը հյուպատոսություններ կբացի Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության տարածքում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

կիպ

Ռուսական «TASS» լրատվական գործակալության տարածած հայտարարության համաձայն՝ Կիպրոսում Ռուսաստանի դեսպանությունը սկսել է հյուպատոսական ծառայություններ տրամադրել Հյուսիսասյին Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության մայրաքաղաք Լեֆքոշայի իր քաղաքացիներին: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։

Թեմայի շուրջ հայտարարություն է տարածել նաև ինքնահռչակ ՀԿԹՀ-ի նախագահ Էրսին Թաթարը և նշել, որ Ռուսաստանի կողմից նման քայլը Թուրքիայի Հանրապետության կողմից իրականացված քաղաքականության արդյունք է:

Ռուսաստանի կողմից նման քայլը Թաթարը որակել է որպես «քայլ դեպի ճանաչում»:

Թաթարի հայտարարությանը հաջորդել է ինքնահռչակ հանրապետության արտգործնախարար Թահսին Էրթուղրուլօղլուի հայտարարությունը, որտեղ  նշվում է այն ինչ փաստացի հակասում է Թաթարի խոսքերին:

«ՀԿԹՀ-ում հյուպատոսության բացման Ռուսաստանի որոշման մասին մեկ տարի է ինչ խոսվում է: Դա լինելու է մի գրասենյակ: Պետք չէ այն մեկանբանել, որ Ռուսաստանը ճանաչել է ՀԿԹՀ-ն»:

 --00—ԼՀ