ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Քաղաքաշինության կոմիտեում մայիսի 29-ին հյուրընկալել են ռուսաստանյան «Новосталь-М» մետաղագործական խոշոր ընկերության պատվիրակությանը:
Հանդիպմանը կոմիտեի պատասխանատուներից բացի ներկա են եղել նաև Հայաստանի շինարարների միության ներկայացուցիչները: Քննարկվել է Հայաստանի շինարարության ոլորտում ընկերության ներգրավմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Ընկերության սեփականատեր Իվան Դեմչենկոն տեղեկացրել է, որ շինարարական պողպատից իրենց արտադրատեսակները, ամրանները ներկայացված են աշխարհի ավելի քան 70 երկրում: Հայաստանյան շուկայում 5 տարվա միջնորդավորված աշխատանքից հետո մտադիր են այստեղ ընկերության ներկայացուցչություն բացել:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կարևորել է ընկերության հետաքրքրվածությունը հայաստանյան շինարարության ոլորտով և բնագավառի ներկայացուցիչների հետ հանդիպման միջոցով գործակցության ուղիների նախանշումը:
--00--ԶՀ