ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News
Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին Արցախի Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Արցախի խորհրդարանի մամուլի ծառայությունը։
«Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը Արցախի ժողովրդի համար ամենածանր պահին Դավիթ Իշխանյանի՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելը հույսի փարոս է անվանել և վստահեցրել, որ շարունակելու են աջակցել Արցախի քաղաքացիներին և նրանց ինքնորոշման իրավունքին:
Պատգամավորը հույս է հայտնել, որ Արցախի խորհրդարանի հետ իր կապը շարունակական կլինի»,- ասված է հաղորդագրության մեջ:
-00—ԼՀ