ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Արցախում խոր ցավով ու կսկիծով տեղեկացանք օգոստոսի 14-ին, Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի մասին։Այս մասին գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում ավտովթարի զոհ դարձած մեր քույրերի ու եղբայրների հարազատներին ու մերձավորներին, մեր ողջ ժողովրդին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։
Այս ծանր պահին ձեզ հետ միասին կիսում ենք անդառնալի կորստի ցավն ու վիշտը»,- գրել է նա։
--00—ԼՀ