ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 15-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։
Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է հայ-ֆրանսիական համագործակցությունը, ընդգծել երկկողմ հարաբերությունների առանձնաշորհյալ բնույթը:
Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական կապերի զարգացումն ու փոխգործակցության խորացումը, քննարկել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
--00—ՅՄ