Պապիկյանը և ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

photo_2025-02-21_17-39-08

Փետրվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ծրագրերն ու առաջիկա անելիքները, ինչպես նաև երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։

--00—ՅՄ