ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
Մենք թալիբ չենք, Արայիկ Հարությունյանը չպետք է գնա ինչ-որ մեկի կարծիքով։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
Բաբայանի համոզմամբ, Արցախը պետություն է և այնտեղ ամեն ինչ պետք է օրենքով արվի, հակառակ պարագայում պետականությունը կապամոնտաժվի, իսկ պետական ինստիտուտներն էլ կապալեգիտիմացվեն։ Բաբայանը ողջամտության կոչ արեց բոլոր կողմերին՝ նշելով, որ այս ծանր իրավիճակում միայն միասնականությամբ կարելի է հաջողության հասնել։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ