ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման ղեկավարությունը ստորագրել Է հրամանագիր, որը վերաբերում Է կանանց իրավունքներին: Փաստաթուղթը դեկտեմբեին 3-ին տարածել Է թալիբների ժամանակավոր կառավարությունում տեղեկատվության եւ մշակույթի փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդը Twitter-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հետեւում Է հրամանագրից, որն ստորագրել Է «Թալիբանի» գերագույն առաջնորդ Հայբաթուլլա Ախունձադան, կնոջը չի կարելի հարկադրել ամուսնության, նա չի կարող լինել տղամարդկանց միջեւ «զինադադարի կամ թշնամության դադարեցման (առարկա)»: Այնտեղ նաեւ ասված Է, որ ամուսնու մահվան դեպքում այրին իրավունք ունի ժառանգելու նրա ունեցվածքի մի մասը, կարող Է ինքնուրույն որոշել իր հետագա ճակատագիրը եւ, մասնավորապես, կրկին ամուսնանալ:
--00--ԿԿ