ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
Չեխիայի արտգործնախարարը երեկ Հայաստանի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին վերջինս գրել է թվիթերի իր միկրոբլոգում:
«Անվտանգությունն ու տեղաշարժի ազատությունը պետք է երաշխավորված լինեն։ Անհրաժեշտ է երկխոսություն ներգրավված կողմերի միջև»,- ընդգծել է Լիպավսկին:
--00—ՅՄ