ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
Միտումնավոր համայնքային գույքը վնասելը պատասխանատվություն է ենթադրում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։
«Փակ շուկայի հարակից գետնանցումում կահավորված վերելակը միտումնավոր վնասել, ռելսերից քաշել հանել են: Քանի որ հարակից տարածքում առկա են տեսախցիկներ, վստահաբար տեսանյութը վերցնելու ենք և հանձնենք իրավապահ մարմիններին»,- գրել է նա:
--00—ՅՄ