ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News
Հաջորդ շաբաթ կմեկնարկի Փակ շուկայի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման վերելակների տեղադրումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցին անդրադարձ է եղել Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ընթացքում։
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար Երևանում այս տարի շուրջ 20 վերելակ կտեղադրվի:
--00—ԶՀ