ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
Լևերկուզենի «Բայերի» և Իրանի հավաքականի 28-ամյա հարձակվող Սերդար Ազմունը վարձավճարով տեղափոխվում է իտալական «Ռոմա»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Աղբյուրի համաձայն՝ համաձայնագիրը ներառելու է 12 միլիոն եվրոյով խաղացողին գնելու իրավունքը։ Ազմունը Իտալիա կժամանի օգոստոսի 24-ի երեկոյան, իսկ հաջորդ օրը բուժզննում կանցնի «Ռոմայում»։
Լոնդոնի «Ֆուլհեմը» նույնպես ցանկանում էր ձեռք բերել Ազմունին, սակայն իրանցու համար առանցքային դարձավ «Ռոմայի» գլխավոր մարզիչ պորտուգալացի Ժոզե Մոուրինյուի հետաքրքրությունը։
Ազմունը Լևերկուզենի «Բայեր» է տեղափոխվել «Զենիթից» 2022 թվականի հունվարին։
--00—ԼՀ