ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո օգոստոսի 25-ի առավոտյան ժամանել է Իրան և լրագրողների հետ զրույցում ընդգծել BRICS-ի կարևորությունը՝ որպես համաշխարհային կոալիցիա։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալության հրապարակումը։
Ռայիսիի խոսքով՝ BRICS-ն առանցքային դերակատարում ունի ամբողջ աշխարհում տնտեսական և առևտրային համագործակցության ոլորտում։
Նախագահ Ռայիսին ընդգծել է, որ BRICS-ը կենտրոնացած է առևտրատնտեսական համագործակցության վրա, և որ դաշինքի հետ Իրանի հարաբերությունները համահունչ են նրա կայուն տնտեսությանը՝ ընդգծելով, որ համաշխարհային, տարածաշրջանային և անդրտարածաշրջանային կազմակերպությունների հետ շփումը կամրապնդի Իրանի քաղաքական հզորությունը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00--ԼՀ