ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Իրանի նախագահի պաշտոնական այցը Թուրքիա և այդ այցի արդյունքները Թեհրանի և Անկարայի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության նոր էջ են բացում։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը։
«Այդ ամաձայնագրերը երկկողմ հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականության շրջանակներում են, այդ թվում՝ առևտրի, ներդրումային, տնտեսական, մաքսային, արդյունաբերության, ազատ առևտրային գոտիների ընդլայնման, մշակութային, զբոսաշրջության, սահմանների անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Իրանի նախագահը այցով գտնվել է Անկարայում, որտեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ Թեհրանն ու Անկարան համագործակցության 10 փաստաթուղթ են ստորագրել։
--00—ՅՄ