ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News
Խորապես անհանգստացած եմ՝ Ադրբեջանը շարունակում է իր վրդովեցնող պահվածքը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղում հայերին վախեցնելուն, մարդասիրական օգնության սահմանափակմանը և ԿԽՄԿ-ի կարևորագույն գործունեությունը խաթարելուն: Այս մասին թվիթերում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։
«Սա անընդունելի է», - գրել է Մենենդեսը՝ կից տարածել նաև երեկ Լաչինի միջանցքից առևանգված երեք երիտասարդների մասին նյութը։
--00—ՅՄ