Դադարեցվել է Երվանդ Քոչար փողոցում գտնվող բենզալցակայանի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

ֆ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկակական հետազոտություններ էին իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանի Երևանի Երվանդ Քոչարի 1/1 հասցեում գտնվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ պահանջների  նկատմամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ ՔՏՀԱ Տեսչական մարմնից:

Հետազոտության արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին անմիջական սպառնալիք լինել մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Տեսչական մարմնի ղեկավարը բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշում էր կայացրել։

Օգոստոսի 29-ին Տեսչական մարմնի,  Երևանի քաղաքապետարանի  և Ներքին գործերի նախարարության համատեղ  իրականացրած միջոցառման արդյունքում նշված բենզալցակայանների գործունեությունը փաստացի դադարեցվեց,  և այն  ապամոնտաժվեց։

--00--ԼՀ