ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News
Գորիսում է նաև հուլիսի 29-ին Հաքարիի կամրջում ապօրինի տեղադրված անցակետից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը: Նա ցանկություն ունի դիմել Փարիզի քաղաքապետին` իր հորը վերադարձնելու համար: Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը։
Հիշեցնենք, որ այս պահին Սյունիքում է գտնվում Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, նա ուղեկցում է ֆրանսիական մարդասիրական բեռների շարասյունը, որը կանգ է առել Կոռնիձորում։
--00--ԼՀ