Խորքային փոփոխությունների համար պետք է զորեղացնել հասարակությանը․ «Ժողովրդավարական համախմբում»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

dd

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչները, քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանի գլխավորությամբ, քաղաքացիների հետ հանդիպումներ ունեցան Կենտրոն վարչական շրջանում։ Այդ մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։ 



Խորքային փոփոխություններ իրականացնելու համար նախ անհրաժեշտ է զորեղացնել հասարակությանը։ Հասարակության մոտ պետք է ամրապնդվի այն գիտակցումը, որ ինքն է իր ճակատագրի հիմնական դերակատարը,- նշել է քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը։ 

--00—ՍՊ