ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
Օգոստոսի 31-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։
Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածություններով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրները։
--00—ՍՊ