Արագ զարգացող աշխարհում գիտելիք ունենալն անհրաժեշտություն է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

մուր

Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է բոլորիս համար: Շատերի համար սա հերթական, շատերի համար էլ առաջին սեպտեմբերի 1-ն է՝ լի հույզերով, սպասումներով, ուսանողական կյանքի մեկնարկով: 

Շնորհավորելով Երևանի պետական բժշկական համալսարան նոր ոտք դրած ուսանողներին՝ ուզում եմ ընդգծել՝ վստահ եմ՝ գիտակցում եք այն ահռելի պատասխանատվությունը, որ ստանձնել եք և համալրում եք մեր համալսարականների շարքերը: 

Բոլոր մասնագիտությունների շարքում ձեր ընտրածն առանձնահատուկ նշանակություն ունի:

Սա սոսկ մասնագիտություն չէ, առաքելություն է, նվիրում, չափազանցություն չի հնչի, եթե ասեմ՝ նաև շնորհ: 

Վերջին տարիների մարտահրավերները՝ համավարակն ու պատերազմը, վկայեցին ու ևս մեկ անգամ ընդգծեցին ձեր ընտրած մասնագիտության ու աշխատանքի կարևորությունը: 

Արագ զարգացող աշխարհում աստիճանաբար ավելի ու ավելի է ընդգծվում բազմակողմանի, խորը գիտելիք ունենալու անհրաժեշտությունը, որը մրցակցությանը դիմակայելու, որպես մասնագետ մշտապես պահանջված լինելու, զարգանալու, շարունակ կատարելագործվելու գլխավոր նախապայմանն է: 

Գիտելիքը, նախաձեռնողականությունը կարող են ձեզ դարձնել գործի գիտակ լավ քաղաքացի, ինչն անչափ կարևոր է հատկապես Հայաստանի համար դժվար այս օրերին: 

Մեր պետության ամրապնդումն ու զարգացումը կախված են յուրաքանչյուրիս հետևողական աշխատանքից ու նվիրումից: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում անխոչընդոտ ուսումնական տարի, վերելքներ: 

ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժին 

--00—ԼՀ