ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․
Դեռևս օգոստոսի կեսերից ադրբեջանական տեղեկատվական ցանցը նախապատրաստում էր սեփական հանրությանը Հայաստանի դեմ նոր գործողությունների: Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորը օգոստոսի 16–ի իր հարցազրույցում նշել էր, թե իբր. «Հայաստանը զինտեխնիկա է տեղակայում Ադրբեջանի հետ պայմանական սահմանի երկայնքով, տարածվում են հրետանայինկայանքների տեղափոխման հետ կապված կադրեր, ինչը հիշեցնում է է նախորդ տարվա սեպտեմբերի իրադարձությունները...Ադրբեջանը նույնպես կարող է ստիպված լինել նման քայլի գնալ...»:
Մեկ այլ քարոզչական կայք էլ հոդված էր տարածել օգոստոսի 18–ին՝ նշելով, որ ՄԱԿ–ի ԱԽ նիստից հետո երրորդ պատերազմն ավելի է մոտեցել: Ադրբեջանը հստակ նպատակաուղղված կերպով գնում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի, որքան կտևի, ինչպիսի շարունակություն դա կունենա՝ կախված է միջազգայինների արձագանքից, իհարկե նաև՝ մեր բանակի կանխարգելիչ գործողություններից:
Կարևոր է՝ տեղեկատվական առումով ճիշտ ներկայացնել իրավիճակը: Դրա վերաբերյալ ես անգլերեն գրառումներ անում եմ թվիթերյան հարթակում, եթե ունեք օգտահաշիվներ կխնդրեմ ակտիվ լինել ու տարածել: Հղումը՝ այստեղ:
--00—ԱՊ