Արցախում հացի վաճառքի նպատակով կտրոնների տրամադրման վերջին օրը սեպտեմբերի 8-ն է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

cq5dam.thumbnail.cropped.750.422

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ հացի վաճառքի նպատակով կտրոնների տրամադրման վերջին օրը սեպտեմբերի 8-ն է:

Կտրոնների տրամադրումն իրականացվում է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության՝ Ազատամարտիկների փ. 54 հասցեում գտնվող վարչական շենքում:

Խնդրում ենք ներկայանալ՝ հաշվի առնելով տվյալ հասցեում էլեկտրաէներգիայի հովհարային անջատման գրաֆիկը:

--00—ՅՄ