ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Գործարար Կարեն Սիմոնյանը որոշել է մասնակցել Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին՝ հավակնելով քաղաքապետի պաշտոնին: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութի միջոցով:
«Խորհրդակցել եմ ընկերներիս, թիմակիցներիս և բազմաթիվ գյումրեցիների հետ, որոշել եմ մասնակցել Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններին՝ հավակնելով քաղաքապետի պաշտոնին:
Այս որոշումս ամրապնդվեց «Գյումրին ազատ տնտեսական գոտու» ծրագրի ստորագրահավաքի ընթացքում, որտեղ 7,500 գյումրեցի աջակցություն հայտնեց և պատգամ, որ տեր կանգնենք այդ ծրագրին»,- ասել է:
--00—ՅՄ