Վաղվանից Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 3 կտրոնով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

l-0x0wh-786x458z-1

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ ս.թ. սեպտեմբերի 7-ին Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 3 կտրոնով:

Այն քաղաքացիները, ովքեր չեն կարողացել օգտվել սեպտեմբերի 5-ի և 6-ի համար նախատեսված համար 1 և 2 կտրոններից, կարող են այդ կտրոններով հացը գնել նույնպես սեպտեմբերի 7-ին:

Հայտնում ենք, որ անհրաժեշտ քանակով ալյուրն ամբողջությամբ մատակարարված է հացի արտադրամասեր:

--00—ՅՄ