ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Գեղանուշ Գալստյանին պատկանող փքաբլիթի և կարկանդակի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (ք. Երևան): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
Երևանի կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:
--00—ԼՀ