ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը Արաբկիր վարչական շրջանում՝ քարոզարշավի ընթացքում խոսել է Երևանում թմրանյութերի տարածվածության մասին․
«Առաջին անգամ չէ, որ ահազանգեր ենք ստանում թմրանյութերի ահագնացող չափերով տարածման մասին։
Ցավալին այն է, որ թմրանյութերի վաճառքով զբաղվողները թիրախավորում են դպրոցականներին:
Այս վտանգավոր երևույթը կանխելու որևէ գործուն քայլ ՝ հանրակրթության բնականոն ընթացքի ապահովման պատասխանատուների կողմից, տեսանելի չէ։
Այնինչ սա ուղղակիորեն ազգային անվտանգության հարց է»-նշել է Թանդիյանը՝ իր ելույթում։
--00—ՍՊ