ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Չկա արեւմտամետ ու ռուսամետ։ Կա Արցախի ինքնորոշման իրավունքի ջատագով Հայ ու Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող կապիտուլյանտ։
Իմ եղբարն է նա, ով Արցախը չի ճանաչում Ադրբեջանի մաս՝ անկախ իր աշխարհաքաղաքական նախընտրությունից։ Իմ թշնամին է նա, ով Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։
Ռուբիկոնն անցնելու ժամանակն է։ Կողմնորոշվեք։ Աստված եւ պատմությունը չեն ներելու»։
--00—ՅՄ