ԱՄՆ-ն չի մեղմացնի Իրանի դեմ պատժամիջոցները. Պետքարտուղարություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1119296

ԱՄՆ-ն չի մեղմացնի Իրանի դեմ պատժամիջոցները, չնայած այն բանին, որ բանտարկյալների փոխանակման գործարքի շրջանակներում Թեհրանի համար հասանելի են դարձել 6 միլիարդ դոլարի սառեցված ակտիվներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը։

«Մենք չենք չեղարկում Իրանի դեմ պատժամիջոցները և չենք մեղմացնում դրանք», - հայտնել են Պետքարտուղարությունից:

Պետքարտուղարությունը հաստատել է, որ գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինքենը հավանություն է տվել Հարավային Կորեայից միջոցների փոխանցմանը Կատարում գտնվող փակ հաշիվներին։ ԱՄՆ պետքարտուղարությունը հստակեցրել է, որ ապասառեցված միջոցները պատկանել են Իրանին, և Թեհրանը կկարողանա դրանք օգտագործել միայն մարդասիրական նպատակներով։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ