ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը (քվեաթերթիկ 11 ) կոչով դիմել է Երևանի բնակիչներին։ Վերջինս նշել է, որ պատրաստակամությունը և ցանկությունը մեծ է շարունակելու լուծել քաղաքի առջև ծառացած խնդիրները, այն խնդիրները, որոնք երևանցիները կբարձրաձայնեն անհատապես, թե համակարգային կերպով։
Դավիթ Խաժակյանը հիշեցրել է, որ իր հեռախոսահամարը հրապարակված է և այն լինելու է մշտապես հասանելի, որ ժամին էլ ուզում է լինի։ Այդ իմաստով, նա կարևորել է սեպտեմբերի 17-ին երևանցիների մասնակցությունը ընտրություններին և նրանց վստահության քվեն։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ