ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24 News
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրառման մեջ ներկայացրել է թե ինչ կա և ինչն է բացակայում հրապարակված հայտարարության մեջ.
«Ինչ կա այսօրվա հրապարակված հայտարարության մեջ.
1. Պայմանավորվեցին սկսել աշխատանքներ դելիմիտացիայի հարցով համատեղ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Ռուսաստանը առաջարկեց խորհրդատվություն տալ դեմարկացիայի հարցում (ենթադրում եմ, սա կապված ա իրենց ԳՇ-ի քարտեզների հետ)
2. Գոհ են տնտեսական ու տրանսպորտային կոմունիկացիաների բացման ուղղությամբ տարվող աշխատանքներով։
3. Անհրաժեշտ է հնարավորինս արագ իրականացնել կոնկրետ տնտեսական պրոյեկտներ
4. Ակտիվացնել նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերով առաջ քաշված խնդիրների իրականացումը։
Ինչ չկա փաստաթղթում.
1. Մինչև կոմունիկացիաների բացման պրոցեսը սկսելը բոլոր գերիների վերադարձը։
2. Մինչև դելիմիտացիայի և դեմարկացիայի պրոցեսը սկսելը Մինսկի խմբի շրջանակներում Արցախի կարգավիճակի և դեօկուպացիայի հարցի լուծումը
3. Մինչև համատեղ տնտեսական ծրագրեր սկսելը անվտանգային սպառնալիքների վերացման երաշխիքների ապահովումը»։
--00--ԱՀ