Թիրախավորում են Մամիջանյանին՝ հույս ունենալով ընդդիմության պայքարը ներկայացնել օրենքից դուրս կոչ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

դ

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին թիրախավորելով, ոմանք հույս ունեն, որ ընդդիմության պայքարը կարող են ներկայացնել որպես օրենքից դուրս հնչող կոչեր:

Հանգստացեք, պրոիշխանական (այսինքն` հակահայկական) աղջիկներ և հակառակը: Ընդդիմությունը երբեք ու երբեք այնպիսի քայլերի չի գնացել, որը կարող է խաթարել մեր վտանգված երկրի ներքին կայունությունը: Դուք ձեր արշինով մի չափեք մյուսներին: Դուք որ հասցրել եք հեղել հազարավոր երիտասարդ մարդկանց արյուն և խեղել հազարավոր ճակատագրեր, դեռ չի նշանակում, որ բոլորն են ձեր պես: Մեզ համար թանկ է յուրաքանչյուր հայի անվտանգությունն ու համերաշխությունը:

Այդ դուք կարող եք միմյանց դեմ հանել ու թշնամացնել հայ մարդկանց, ոչ թե ընդդիմությունը:

Այդ դուք կարող եք անտերության մատնել երկիրը, 120.000 մեր հայրենակիցներին, և անամոթաբար արդարանալ, ոչ թե ընդդիմությունը:

Այդ ձեր սրտերն էին փառավորվում տարիներ առաջ, երբ Երևանի կենտրոնում զանգվածային բախումբերով միտինգներ էիք կառավարում:

Այդ դուք էիք պատերին տալիս, ասֆալտին փռում, դավադրական մուրճով քարոզարշավներ անում, դատարաններ շրջափակում և վերջապես մեր ժողովրդի արյուն- քրտինքով ձեռքբերած հաղթանակները թշնամուն նվիրում, ոչ թե ընդդիմությունը:

Հանեք ձեր ներքաղաքաքական վախի ակնոցները և մի պղտորեք մարդկանց հոգիները ձեր շինծու տեղեկատվական արշավներով:

Հանդարտվե´ք, նիկոլիզմի մունետիկներ,ամեն բան լա´վ է լինելու: Մեր պետության հավիտենականության և հայկական Արցախի համար մենք պայքարելու ենք:

--00—ՍՊ