ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Երևանի ավագանու ընտրություններին քաղաքացիների 22.5 %-ը իր ձայնը կտա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որի քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է, 14.3 %-ը կընտրի Հայկ Մարությանին, իսկ 7.8 %-ը «Մայր Հայաստան» դաշինքին, որի քաղաքապետի թեկնածուն Անդրանիկ Թևանյանն է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ՝ ամփոփելով հերթական հարցման արդյունքները հայտարարեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։
Նա նշեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում երեք հետազոտական փուլ են անցկացրել, երկուսն արդեն ներկայացրել են, սա վերջինն է։
Հարցման մասնակիցներին հարցրել են նաև, թե որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի հանդիպումներին են մասնակցել, ինչին ի պատասխան 92․3%-ը ասել է, որ ընդհանրապես չի մասնակցել այդ հանդիպումներին։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ