ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Էրեբունիում չորս անծանոթի գրանցել են ուրիշի տանը, ընտրախախտումների մասին լուրջ ահազանգեր կան։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, ավագանու անդամի թեկնածու Դավիթ Մարգարյանը։
Մարգարյանի համոզմամբ, ընտրախախտումները բազմաթիվ են և իշխանությունն ամեն ինչ անում է վերարտադրվելու համար։ Մարգարյանը նաև նշեց, որ ըստ ընտրությունների արդյունքների՝ իրենք չեն բացառումը համագործակցությունը այլ ընդդիմադիր ուժերի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ