ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Նյու Յորքում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Հանդիպման ընթացքում Էրդողանն ընդգծել է «Միջին միջանցքի» իրագործման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու լիարժեք շահագործումը շուտով կմեկնարկի։
--00—ՅՄ