ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Մի օր եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց. «Ես Ձեզ համար օտար եմ, դուք ինձ չեք ընդունի»: Ես պատասխանեցի. «Մենք դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործողություններով»: Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց իր տեղում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն։
«Հետո որոշեց իր անփառունակ պարտության մեջ մեղադրել Ռուսաստանին։ Հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը։ Հետո որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, և նրա կինը, ցուցադրաբար, թխվածքաբլիթներով գնաց մեր թշնամիների մոտ: Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում...»,- նշել է Մեդվեդևը։
--00—ԼՀ