ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան որակում է ցեղասպանություն, միջազգային հանրությանը սթափվելու կոչ անում ու կարևորում այս հարցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների համագործակցությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լուիս Մորենո Օկամպոն հանդես է եկել հայտարարությամբ ու X-ում («Թվիթեր») գրառումներ կատարել՝ #StopArmenianGencocide2023 հեշթեգով:
«Դեկտեմբերի 22-ից սովի մատնելը եղել է Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու լուռ զենքը։ Այսօր արդեն դրան ավելացվել է ցեղասպանական նոր մեթոդ՝ ռմբակոծությունը»,-նշել է Լուիս Մորենո Օկամպոն:
--ԼՀ--