ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24 News
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 29-ին հանդիպմանը պայմանավորվել են շարունակել երկու երկրի համատեղ աշխատանքները ավիաշինության գործում: Այս մասին փոխանցում է «Արմենպրես»-ը։
Լուկաշենկոն, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել Պուտինին ավիաշինության հարցում ռուսական կողմի աջակցության համար:
Ի պատասխան Պուտինը տեղեկացրել է, որ հանդիպման արդյունքներով համապատասխան հանձնարարական է տվել կառավարությանը:
--00—ՄՀ