ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվել է 70 տոկոսով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը՝ Հիքմետ Հաջիևը։
Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվել է 70 տոկոսով, ինչը պետք է փոխադարձ գործընթաց լիներ, բայց բացասական միտումները խանգարել են ինտենսիվ բանակցությունների անցկացմանը։
«Այնուամենայնիվ, այդ հարցը դեռևս Ադրբեջանի օրակարգում է»,-ասել է նա։
--00—ՅՄ