Մուշեղ Բաբայանն ազատվել է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

mushegh-babayan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 17-ին, որոշում է ստորագրել, որով հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներից մեկին ազատել է աշխատանքից։

«Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով և 24-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետով՝

Մուշեղ Բաբայանին ազատել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ:

--00—ՅՄ