ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Հայաստանը Հռոմի ստատուտը վավերացնելու որոշում կայացրել է 2022 թվականի դեկտեմբերին, երբ բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ ու հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին իր ուղերձում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, թե այդ որոշումը որևէ կեպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի դեմ:
«Դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից ու նման որոշում կայացնելը մեր սուվերեն իրավունքն է»,- ասել է նա:
--00—ՅՄ