Հայաստանը ԱՄՆ-ում հրդեհից տուժածների կողքին է՝ ներառյալ Լոս Անջելեսում մեր հայ համայնքի․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

f6784c02cc98d3_6784c02cc9913

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զորակցության խոսքեր է հղել ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով տուժած քաղաքացիներին։

«Մեր մտքերը Կալիֆորնիայի բնակիչների հետ են, երբ նրանք բախվում են ավերիչ անտառային հրդեհների հետ:

Հայաստանը բոլոր տուժածների կողքին է՝ ներառյալ մեր կենսունակ հայ համայնքը Լոս Անջելեսում և ամբողջ Կալիֆորնիայում:

Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին»,- X-ի միկրոբլոգում գրել է վարչապետը։

--00—ՅՄ