ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է.
«Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի առնչությամբ գրություններ էի ուղարկել միջազգային գործընկերներիս՝ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները կանխարգելելու և հազարավոր կյանքեր փրկելու նպատակով Ադրբեջանի նկատմամբ հրատապ պատժամիջոցներ կիրառելու պահանջով։
Ի պատասխան իմ գրության՝ Եվրախորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդն ուղարկել է իր և Եվրախորհրդարանի ևս 3 պաշտոնյաների՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերի, Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի և Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարության օրինակը, համաձայն որի՝ վերջիններս կոչ են անում Խորհրդին հիմնովին վերանայել Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունները և դիտարկել Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը»։
--00—ԼՀ