ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Թուրքիան սպասում է Երևանի անկեղծ քայլերին տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
«Անկարան ակնկալում է, որ Հայաստանը կսեղմի իրեն մեկնած «խաղաղության ձեռքը» և կձեռնարկի անկեղծ քայլեր, նոր հնարավորություններ են բացվել տարածաշրջանում իրավիճակի համապարփակ կարգավորման համար։», - նշել Էդողանը։
Էրդողանը ասել է նաև, որ «խաղաղության գործընթացում» պարտվողներ չկան»։
--00—ԱՊ