ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Անկարան «կոչ» է անում Հայաստանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, հավատարիմ մնալ իր ստանձնած պարտավորություններին և զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ: Այս մասին ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ․ փոխանցում է Anadolu-ն։
«Երկար ժամանակ անց Հարավային Կովկասում հաստատվեց խաղաղության և բարգավաճում: Հայաստանը պետք է գնահատի այս հնարավորությունը և վերջ տա սադրանքներին ու հարձակումներին»,- ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ Արցախյան 2-րդ պատերազմի ամբողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում սկսված լայնածավալ ռազմական գործողություններից ի վեր պաշտոնական Անկարան բազմիցս Ադրբեջանին սատարող հայտարարություններ է արել։ Հայաստանն էլ իր հերթին մատնացույց է անում, որ Ադրբեջանը ստացել է Թուրքիայի լայնածավալ ռազմաքաղաքական աջակցությունը՝ 44-օրյապատերազմի ամբողջ ընթացքում։
--00--ԱՀ