ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
ՄԱԿ-ը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին հարգել Լեռնային Ղարաբաղի ձերբակալված նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի իրավունքները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրոսելը։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է անում ձեռնարկել բոլոր միջոցները պատշաճ գործընթացի և արդար դատավարության իրավունքների հարգումն ապահովելու համար, ՏԱՍՍ-ին ասել է Էլիզաբեթ Թրոսելը:
--00—ԼՀ